armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ածխահանքերից մեկում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն։
Թուրքիայի Բարտինի Ամասրա թաղամասում գտնվող հանքում պայթյունը որոտացել է հոկտեմբերի 14-ին: Հաղորդվում է տասնյակ զոհերի մասին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի հյուսիսում գտնվող Բարթըն քաղաքի ածխահանքում այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 28 մարդ։