Պուտինը ու Էրդողանը քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս շաբաթվա ընթացքում երկրորդ հեռախոսազրույցն են ունեցել, հաղորդում է Կրեմլը: Նրանք քննարկել են երկկողմ օրակարգի որոշ արդիական թեմաներ։

Պուտինը շնորհավորել է իր թուրք գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ՝ նշելով նրա անձնական մեծ ներդրումը ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման գործում։ ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ երկու ղեկավարներ կշարունակեն «համակարգված իրականացնել փոխշահավետ համատեղ նախագծեր» և շարունակել համակարգել ջանքերը տարածաշրջանային ու համաշխարհային օրակարգի կարևոր հարցերի վերաբերյալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով