Պուտինը շնորհավորել է Թրամփին |factor.am|

factor.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես, օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհավորել նրան (Թրամփին – խմբ.) Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ», – Վալդայ ակումբում ասել է Պուտինը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ավելի վաղ չէր բացառել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կզրուցի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ նախքան նրա երդմնակալությունը։ Նախօրեին էլ նա հայտարարել էր, որ Պուտինը չի ծրագրում Թրամփին շնորհավորել ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

ԱՄՆ նորընտիր նախագահի երդմնակալությունը տեղի է ունենալու 2025 թվականի հունվարի 20-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով