Պուտինը նախատեսում է մասնակցել ՀԱՊԿ-ի՝ Հայաստանին օգնություն տրամադրելու հարցով վաղվա նիստին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է հոկտեմբերի 28-ին մասնակցել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը։ Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այո, ծրագրում է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՌԴ նախագահը մասնակցելու է նիստին։

Հիշեցնենք, որ Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները անվտանգության խորհրդի արտահերթ նիստում կքննարկվեն վաղը՝ հոկտեմբերի 28-ին։ Նախատեսվում է դիտարկել նաև Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով