Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ձգտում վերականգնել ԽՍՀՄ-ը |armenpress.am|

armenpress.am: ԽՍՀՄ նախկին կուսակցական ղեկավարները, հակառակ մարդկանց մեծամասնության կամքին, փլուզել են Խորհրդային Միությունը, սակայն այսօրվա Ռուսաստանը չի ձգտում այն վերականգնել։ Կրեմլում այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Բելովեժյան պուրակում այն ժամանակվա կուսակցական էլիտաների ներկայացուցիչները որոշում են կայացրել ԽՍՀՄ փլուզման մասին։ Մարդիկ միանգամից կտրվեցին իրենց հայրենիքից։ Դա ֆիզիկապես պատռեց, բաժանեց մեր ժողովրդական ընդհանրությունը, վերածվեց ազգային աղետի։Բայց դա այլևս կարևոր չէ: Խորհրդային Միությունը չկա, անցյալը հնարավոր չէ վերադարձնել: Եվ այսօր Ռուսաստանին դա արդեն պետք չէ։ Մենք դրան չենք ձգտում», – ասել է Պուտինը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով