Պուտինը Կրեմլում ընդունել է Չինաստանի վարչապետին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական ​​խորհրդի նախագահ Լի Ցյանի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Կրեմլում։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

Լի Ցյանը Ռուսաստան է ժամանել իր պաշտոնակից Միխայիլ Միշուստինի հրավերով։ ՌԴ ղեկավարի հետ հանդիպումից առաջ երկու երկրների վարչապետներն անցկացրել են Ռուսաստանի և Չինաստանի կառավարությունների ղեկավարների 29-րդ կանոնավոր հանդիպումը՝ քննարկելով առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար համագործակցության ընդլայնման հարցը։ Շեշտը դրվել է արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի բնագավառներում համատեղ նախագծերի խթանման վրա։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով