Պուտինը կարգադրել է Ուկրաինայում հրադադար սահմանել հունվարի 6-ի ժամը 12.00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24.00-ն |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Ուկրաինայում հրադադար սահմանել հունվարի 6-ի ժամը 12.00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24.00-ը: Կարգադրությունը հրապարակված է Կրեմլի պաշտոնական կայքում:

«Հաշվի առնելով Սրբազան Կիրիլ Պատրիարքի դիմումը՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարին հանձնարարում եմ 2023 թվականի հունվարի 6-ի ժամը 12.00-ից մինչև 2023 թվականի հունվարի 7-ի ժամը 24.00-ն Ուկրաինայում կողմերի մարտական շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանել։

Ելնելով այն հանգամանքից, որ մարտական գործողությունների շրջաններում ապրում են ուղղափառություն դավանող մեծ թվով քաղաքացիներ, կոչ ենք անում ուկրաինական կողմին հայտարարել հրադադարի ռեժիմ եւ հնարավորություն տալ նրանց Ճրագալույցի, ինչպես նաեւ Քրիստոսի ծննդյան օրը մասնակցել պատարագին»,- ասվում է կարգադրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով