Պոլիտեխնիկական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը Տիգրան Ավինյանը զբաղվել է նախընտրական քարոզչությամբ. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Մեր դիտորդի նկարահանած այս տեսանյութում հստակ երևում է, որ այսօր Պոլիտեխնիկական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը Տիգրան Ավինյանը զբաղվել է նախընտրական քարոզչությամբ, որը համատեղել է այնպիսի ծառայություններ խոստանալով, որոնք կապ չունեն համայնքային իշխանության լիազորությունների հետ (հետևապես նախընտրական խոստում չեն)։
 
Նշվածի մասով «Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՔՕ 221-րդ հոդվածով»։
 
Հ.Գ. ԲՈւՀ-երի քաղաքականացման էջը, փաստորեն, վերաբացվեց։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով