ՊՆ-ն հերքում է Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտացածին և հորինված է որակում տարածվող լուրերը, թե Հայաստանը Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր է ստորագրել։

Թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին պատասխանել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ 

Հարց․ Iran International կայքը տեղեկատվություն է տարածել, թե Հայաստանն ու Իրանը 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման գաղտնի պայմանագիր են ստորագրել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկատվությունը։ 

Պատասխան․ Մտացածին, հորինված բովանդակությամբ հրապարակումներին չենք արձագանքում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով