Պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նապտակով Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է․ «Գազպրոմ Արմենիա»

«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նապտակով մայիսի 1-ին ժամը 08։00-ից մինչև մայիսի 4-ը ժամը 20։00-ն դադարեցվել է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով