«Պետք է մշտապես պատրաստ լինենք». Ալեն Սիմոնյանը հայտնեց, թե ինչ է անելու Հայաստանը, եթե Ադրբեջանը դիմի հարձակման |armtimes.com|

armtimes.com:  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով եթե ադրբեջանական կողմը պատրաստվում է հարձակման, ՀՀ-ն էլ պատրաստվում է պաշտպանության։ Այս մասին նա այսօր ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե անընդհատ ՀՀ սահմաններին կրակոցներ արձակելով՝ հնարավո՞ր է՝ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի։

«Անշնորհակալ գործ է կանխատեսում անելը, պետք է մշտապես պատրաստ լինենք, որ կարող է ամեն րոպե հարձակում լինել։ Մենք այդ տրամաբանությամբ ենք աշխատում և բանակին ուղղված բարեփոխումները հենց այդ տրամաբանությամբ ենք առաջ տանում։ Մշտապես եղել են դրանք, կրակոցներ հետպատերազմական 90-ականներից հետո միշտ են եղել։ Բանակցություններից ի՞նչ առաջընթաց սպասել. կարող եմ ասել, որ, այո՛, կարող ենք, որովհետև բանակցությունները բավականին ինտեսիվ են ընթանում, և առաջարկներն ու քննարկումները երկու կողմից էլ արդյունք են տալիս։ Ես լիահույս եմ ու այս պահի դրությամբ տեսնում եմ, որ առաջընթաց կա»,- ասաց նա։

Հարցին՝ այս պայմաններում, երբ Ադրբեջանը ռազմաշունչ հայտարարություններ է անում, խաղաղության հասնել հնարավո՞ր է, թե՞ ոչ, ԱԺ խոսնակն ընդգծեց․ «Նո՞ր պետք է հասկանանք, թե ինչ տպավորություն է ստեղծվում հարևան երկրի ղեկավարի խոսքով։ Մեկ ասում է՝ միջանցք, հետո ասում է, որ «ես ասում եմ՝ միջանցք, ես ամեն ինչին եմ ասում միջանցք»։ Դժվար է իրեն մեկնաբանել։ Կասեք՝ այլընտրանքը որն է խաղաղության, ինչ առաջարկ ունեք դուք, մեր ընդդիմությունը կամ որևիցե այլ կողմ։ Ի՞նչ ճանապարհով պետք է գնանք։ Մենք էլ պատրաստվում ենք պաշտպանվելու, եթե ադրբեջանական կողմն էլ պատրաստվում է հարձակման։ Մենք խաղաղության ենք պատրաստվում։ Այդ տրամաբանության մեջ պետք է գործենք»։

Ըստ նրա՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար երաշխիքներ են հարկավոր․ «Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որտեղ կետերը մեծ մասամբ չեն գործում, դրա մասին խոսում են բոլորը՝ թե՛ ՌԴ-ն, թե՛ Եվրամիությունը։ Պետք է այնպիսի մեխանիզմ ու երաշխավոր ունենանք, որ այդ մտավախությունը նվազագույնի հասցվի»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով