Պետք է կարևոր թվա ոչ թե կրթության վայրը, այլ` որակը. Ակադեմիական քաղաքը էականորեն բեռնաթափելու է Երևանը. Ժաննա Անդրեասյան |aysor.am|

aysor.am: «Ակադեմիական քաղաք» ծրագրի շուրջ քննարկումները միշտ եղել են այնպես, որ պետք է Երևանին մոտ տեղակայված լինի, ԱԺ-ում այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Ոչինչ չի փոխվել, երևանամերձ տարածքում, որը մի քանի մարզի հատման կետում է, ունենալու ենք  նոր ենթակառուցվածք, որն անպայման բերելու է նաև մարզերի զարգացմանը», – ասաց նա:

Նախարարի խոսքով` նախատեսվում են տրանսպորտային նոր ենթակառուցվածքների նախագծում:

«Ես գտնում եմ, որ սա էականորեն բեռնաթափելու է քաղաքը, որովհետև մենք շատ մեծ ծավալի գործունեություն տեղափոխելու ենք երևանամերձ տարածք», – նշեց նա:

Ըստ Անդրեասյանի`  պետք է կարևոր թվա ոչ թե կրթության վայրը, այլ՝ կրթության որակը: Նա ասաց, որ ակադեմիական քաղաքում կլինեն հանրակացարաններ, որտեղ ուսանողները կկարողանան շատ մատչելի պայմաններով կամ, գուցե, անվճար բնակվել:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով