Պետք է դադարեցնել կրակոցները բոլոր հատվածներում. Տոյվո Կլաարը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանի վերջին լարվածության վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստան-Ադրբեջան սահմանի վերջին լարվածության վերաբերյալ:

Այս մասին Կլաարը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում։

«Եվրամիությունն ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին: Պետք է դադարեցնել կրակոցները բոլոր հատվածներում։ Կարևոր է պահպանել հանդիպումների դրական դինամիկան և բանակցությունների սեղանի շուրջ հասնել այնպիսի արդյունքների, որից կշահեն Հայաստանը, Ադրբեջանն ու ողջ տարածաշրջանը»,- գրել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով