Պետդեպը՝ Զախարովային. Հարավային Կովկասում տուրբուլենտությունը պայմանավորված է վերջին ամիսներին ՌԴ գործողություններով |news.am|

news.am: ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի մտահոգությունները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ ապրիլի 5-ին նախատեսված հանդիպման վերաբերյալ։

«Ես կասեի՝ որոշակի տուրբուլենտությունը, որը մենք տեսնում ենք տարածաշրջանում, պայմանավորված էր վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի գործողություններով։ Ինչ վերաբերում է Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, ինչպես ես երեկ ասացի, այն կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա, քանի որ Հայաստանը աշխատում է իր առևտրային հարաբերությունները դիվերսիֆիկացնելու և հումանիտար կարիքները հոգալու ուղղությամբ, և ոչ մի այլ բան»,- ասել է Միլլերը:

Զախարովան նախօրեին ասել էր, որ նման հանդիպումները մտահոգություն են առաջացնում տարածաշրջանի երկրների մեծ մասի համար, քանի որ դրանք ուղղված են ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը, այլ «Արևմուտքի՝ իր ծայրահեղ ապակառուցողական մոտեցումներով Հարավային Կովկաս  ներդնելու, այնտեղ ստեղծելով նոր բաժանարար գծեր, ստիպելով տարածաշրջանի երկրներին հետևել հակառուսական օրակարգին` քանդելով Մոսկվայի հետ նրանց դարավոր կապերը, թուլացնելով տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության գոյություն ունեցող մեխանիզմները»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով