Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Լիզ Թրասի հայտարարությոնը՝ Մոլդովային և Վրաստանին մատակարարվող զենքի ավելացման անհրաժեշտության մասին։ Կրեմլի ներկայացուցիչը հայտարարել է, որ նման գործողություններն անվտանգային սպառնալիք կստեղծեն եվրոպական աշխարհամասի համար, գրում է «Կոմերսանտը»։
«Ուկրաինային և մյուս երկրներին զենքով, հատկապես՝ ծանր զինատեսակներով ապահովման միտումն ինքնին գործողություններ են, որոնք սպառնում են աշխարհամասի անվտանգությանն, անկայունություն են սադրում»,- ասել է Պեսկովը։
Նախօրեին Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ արևմտյան երկրները պետք է Կիևին ավելի շատ տանկեր և ինքնաթիռներ տրամադրեն։ Բացի այդ, գերատեսչությունը նշել էր Մոլդովայի և Վրաստանի համար ռազմական ներուժի ավելացման անհրաժեշտության մասին։
Լիզ Թրասը նշել է, որ միջազգային այն գործիքներն ու կազմակերպությունները, որոնք ստեղծվել են Երկրորդ աշխարհամարտից և Սառը պատերազմից հետո հակամատությունների կանխարգելման համար, «անհաջողության են մատնվել», և դա պետք է առիթ լինի դրանց վերանայման համար։ Իր հերթին, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել էր, որ Ուկրաինան իրավունք ունի գրոհելու Ռուսաստանի տարածքում ռազմական ենթակառուցվածքների օբյեկտները՝ միջազգային իրավունքի համաձայն։
Նորա Վանյան