factor.am: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այսօր տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Դրան մասնակցելու ենք Ռուսաստանում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը»,- ասել է Պեսկովը։
Նա հատկապես կարևորել է, որ նիստին առաջին անգամ անձամբ ներկա է լինելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Տեսակապով միջոցառմանը կմիանան նաև Ուզբեկստանի և Տաջիկստանի ղեկավարներ Շավքաթ Միրզոևը և Էմոմալի Ռահմոնը։
«Կարևոր է, որ այսօր առաջին անգամ հանդիպմանը հյուրի կարգավիճակով կմասնակցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը»,- ասել է Պեսկովը՝ չմանրամասնելով, թե ինչով է պայմանավորված Ադրբեջանի նախագահի հրավերը։