tert.am: Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, Ռուսաստանում համընդհանուր մոբիլիզացիա հայտարարելու ծրագրերի մասին հրապարակումներին չպետք է հավատալ, սա անհեթեթություն է և ճիշտ չէ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ո՛չ, չարժե»,- ասել է նա՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք նման հաղորդագրություններին ականջ դնելը ճիշտ է:
«Դա ճիշտ չէ, դա անհեթեթություն է», – ընդգծել է նա։
Պատասխանելով նաև այն հարցին, թե կա՞ արդյոք մայիսի 9-ին Ուկրաինային պատերազմ հայտարարելու հնարավորություն, Պեսկովն ընդգծել է. «Դա անհեթեթություն է»։