Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում և բանակցություններ սկսել |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանն այսօր հրապարակել է ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերյալ դիրքորոշումը։ Փաստաթղթի տեքստը տեղադրված է Չինաստանի ԱԳՆ կայքում, այն ներառում է 12 կետ։

Պաշտոնական Պեկինը հրապարակած հայտարարությունում կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում և սկսել բանակցային գործընթացը։

«Բոլոր կողմերը պետք է պահպանեն ռացիոնալությունը և զսպվածությունը, կրակի վրա յուղ չլցնեն, չսրեն հակամարտությունները, խուսափեն ուկրաինական ճգնաժամի հետագա սրումից կամ նույնիսկ իրավիճակի՝ վերահսկողությունից դուրս գալուց», – ասված է փաստաթղթում։

Չինաստանը երկխոսությունն ու բանակցություններն անվանում է «ուկրաինական ճգնաժամի լուծման միակ ճանապարհը» և կոչ անում բոլոր կողմերին աջակցել Մոսկվային և Կիևին «միմյանց ընդառաջ շարժվելու» և ուղիղ երկխոսությունը հնարավորինս շուտ վերսկսելու հարցում։

Ընդգծվում է, որ համաշխարհային հանրությունը պետք է պայմաններ և հարթակ ստեղծի բանակցությունների վերսկսման համար։

«Երկխոսությունն ու բանակցությունները ուկրաինական ճգնաժամի լուծման միակ հնարավոր ճանապարհն են», – ընդգծում է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով