Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 3-ի նիստի ընթացքում պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Արցախում զոհվածների, ինչպես նաև հոկտեմբերի 2-ին Կութի հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ կրակոցների հետևանքով զոհված զինծառայողի հիշատակը:
Հիշատակը հարգելու առաջարկը վարման կարգով հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ինչից հետո միայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կոչ արեց հոտնկայս հարգել զոհերի հիշատակը, ասելով, որ համաձայն է։