Գիտարբուքի հյուրը սոցիոլոգ, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստանի գործադիր տնօրեն Սոնա Բալասանյանն է։
Այս տեսանյությում նա պատմում է պատանեկան հասակի հետաքրքրությունների, դրանց ազդեցությամբ մասնագիտությունն ընտրելու, սոցիոլոգիայի, կրթությունը որպես երկրորդ մասնագիտություն ընտրելու, կրթության ուսումնասիրությունների մասին։
Հանդիպում ենք սեպտեմբերի 23-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Կրթություն. սոցիոլոգիական աշխարհայացք» թեմայով։
Սոնա Բալասանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝
– կրթությունը որպես փոխազդեցություն,
– պատմասոցիոլոգիական էքսկուրս կրթության շուրջ,
– կրթությունն ու մերօրյա հասարակությունը։