Պապիկյանն ու Չիկովանին ստորագրել են ՀՀ և Վրաստանի ՊՆ-ների միջև 2024-ի համագործակցության պլանը

ՊՆ վարչական համալիրում դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել համագործակցության ներկայիս մակարդակը։ Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Կողմերը միմյանց ներկայացրել են նաև երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ:

Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարները ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև 2024 թվականի համագործակցության պլանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով