Պապիկյանն ու Իրանի դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Հուլիսի 9-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին։ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Իրանի դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մոհամմադ Նաջաֆին:

Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով