Պաշտպանն ԱՄՆ-ում հանդիպել է Պետդեպարտամենտի բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով պաշտոնյայի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպել է Պետդեպարտամենտի Բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ջանին Ուինի և Բյուրոյի ներկայացուցիչների հետ։ 

ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Պաշտպանը ներկայացրել է Հայաստանում միգրացիայի և տեղահանված անձանց հումանիտար հարցերով առկա վիճակի վերաբերյալ Պաշտպանի հաստատության հետևությունները, տեղեկացրել, թե ինչպիսի դիմումներ է ՄԻՊ-ը ստանում։ 

Գրիգորյանը ընդհանուր գծերով ներկայացրել է հաստատության մանդատը, թե ինչպես է ՄԻՊ-ն աշխատում հատկապես ադրբեջանական ագրեսիայի հումանիտար ու իրավունքների խախտումների հետևանքների փաստագրման, միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին դրանց ներկայացման ուղղությամբ։ 

Փոխպետքարտուղարի տեղակալ Ուինը հետաքրքրվել է այն կարիքներով, որոնց հասցեագրման ուղղությամբ Պաշտպանն առաջարկում է դիտարկել Բյուրոյի աջակցությունը։ 

Պաշտպան Գրիգորյանը նաև ներկայացրել է, որ հաստատությունը մասնակցում է հումանիտար հետևանքների վերացմանը միտված կենտրոնական ու տեղական իշխանության մարմինների կողմից մշակվող ծրագրերի քննարկումներին, ներկայացնում առաջարկություններ՝ ըստ փաստագրված կարիքների։ Այդ աշխատանքում Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է համագործակցությունը տեղական հասարակական կազմակերպությունների հետ։ 

Տիկին Ուինը շնորհակալություն է հայտնել մանրամասն տեղեկությունների ու ներկայացված արտահերթ զեկույցների համար, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել հաջորդիվ աշխատել նշված կարիքների հասցեագրման ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով