Պաշտոնական փաստաթղթեր, որոնք հաստատում են՝ Նավալնին թունավորվել է բանտում․ The Insider

The Insider լրատվական գործակալությունը հայտնում է, որ իրեն հասանելի են դարձել հարյուրավոր պաշտոնական փաստաթղթեր, որոնց բովանդակությունը ցույց է տալիս, որ ռուսական իշխանությունները հետևողականորեն հեռացրել են այն ախտանիշների ցանկը, որոնք ուներ Նավալնին և որոնք հաստատում էին, որ նա թունավորվել է։

Լրատվամիջոցի տրամադրության տակ գտնվող ֆայլերի հավաքածուն պարունակում է փաստաթղթի երկու տարբերակ, որը ստորագրել է ռուս քննիչ Ալեքսանդր Վարապաևը։ Որոշման նախնական տարբերակը նկարագրում է Նավալնիի ախտանիշները․ որովայնի շրջանում սուր ցավ, փսխում, ցնցումներ և գիտակցության կորուստ։ 

Ըստ բժշկական փորձագետների՝ Վարապաևի նկարագրած ախտանիշները համապատասխանում են թունավորման ախտանիշներին: Այնուամենայնիվ, նույն որոշման ավելի ուշ (և վերջնական) տարբերակում որովայնի ցավի, փսխման և ցնցումների մասին բոլոր հիշատակումները հանվել են։

The Insider-ը ձեռք է բերել ևս մեկ փաստաթուղթ Նավալնիի մահվան վայրից՝ «առգրավված առարկաների» ցանկը, որում ներառված են եղել «փսխման նմուշները» և այն, որ դրանք ներկայացվել են փորձաքննության։ Սակայն ո՛չ փորձաքննության փաստը, ո՛չ էլ Նավալնիի փսխումը երբևէ պաշտոնապես չի հաղորդվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով