factor.am: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի փեկնածու Դոնալդ Թրամփի հետ։
«Ես խոսեցի Դոնալդ Թրամփի հետ, շնորհավորեցի նրան հանրապետականների կողմից առաջադրվելու կապակցությամբ և դատապարտցի Փենսիլվանիայում տեղի ունեցած ցնցող մահափորձը։ Նրան ուժ և բացարձակ անվտանգություն մաղթեցի ապագայում։
Ես նշեցի Ամերիկայի երկկուսակցական և երկպալատ աջակցությունը մեր ազգի ազատության և անկախության պաշտպանության գործում: Ուկրաինան միշտ երախտապարտ կլինի ԱՄՆ-ին, որ օգնեց մեզ ամրապնդել ռուսական ահաբեկչությանը դիմակայելու մեր կարողությունը։
Ռուսական հարձակումները մեր քաղաքների և գյուղերի վրա շարունակվում են ամեն օր։ Մենք պայմանավորվեցինք նախագահ Թրամփի հետ անձնական հանդիպման ժամանակ քննարկել, թե որ քայլերը կարող են խաղաղությունը դարձնել արդար և իսկապես տևական»,- գրել է Զելենսկի X-ի իր էջում։