Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ղազախստանի ռազմական քոլեջի և ՀՀ ՊՆ-ի սերժանտների պատրաստության կենտրոնի միջև համագործակցությունը զարգացնել

Հունվարի 24-ին` Ղազախստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Շոկան Վալոխանովի անվան ռազմական քոլեջ։

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Ռազմական քոլեջում Սուրեն Պապիկյանը հանդիպել է քոլեջի հրամանատարի և Ղազախստանի զինված ուժերի գլխավոր սերժանտի հետ։ Նախարարին ներկայացվել են քոլեջի ուսումնական ծրագրերը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական քոլեջի և ՀՀ պաշտպանության նախարարության սերժանտների պատրաստության կենտրոնի միջև համագործակցության զարգացման ուղղությամբ։

Այնուհետև Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել քոլեջում, ծանոթացել կրթության պայմաններին, գրառում արել քոլեջի պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով