armtimes.com: Այսօր՝ ժամը 09։17-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի կոմպրեսորային հատվածում. ըստ նախնական տվյալների՝ կա 3 տուժած։
Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ԲԿ է տեղափոխվել 3 քաղաքացի, նրանք այժմ գտնվում են հետազոտման փուլում և այլ տեղեկություններ առայժմ հայտնել չեն կարող: