Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տեղափոխող առաջին ուղղաթիռը իջել է Սիսիան:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այնտեղից նրանք կտեղափոխվեն մայրաքաղաքի բժշկական կենտրոններ:
Հիշեցնենք՝ երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Ստեփանակերտում վառելիքի պահեստում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Ըստ Արցախի ԱՆ-ի՝ 290 անձ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է բուժհաստատություններ, 7 հիվանդ մահացել է հիվանդանոցում, 13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։ Պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Բազմաթիվ անձինք անհետ կորած են, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։
ՀՀ ԱՆ-ն այսօր հայտնել էր, որ ուղղաթիռով բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով մեկնել է դեպի Ստեփանակերտ։