Պաղեստինում արգելվել է «Ալ-Ջազիրայի» հեռարձակումը |azatutyun.am|

azatutyun.am: Պաղեստինի իշխանությունները արգելել են «Ալ-Ջազիրա» համաարաբական հեռուստաընկերության հաղորդումների հեռարձակումն ինքնավարության տարածքում։

Պաշտոնական ծանուցումն այսօր հանձնվել է Քաթարում գտնվող հեռուստաընկերության Ռամալայի թղթակցական կետի աշխատակիցներին։

Այս քայլի պատճառը «Ալ Ջազիրայի» կողմից Ջենին քաղաքում տեղի ունեցող ներպաղեստինյան բախումների «ոչ անաչառ լուսաբանումն է»։

Պաղեստինի մշակույթի և հեռահաղորդակցության նախարարության պնդմամբ, որոշումը ժամանակավոր բնույթ է կրում։ Պաղեստինցի պաշտոնյաները սակայն չեն հստակեցնում, թե որքան է գործելու արգելքը։

«Ալ Ջազիրայի» ղեկավարության պնդմամբ, այս քայլի նպատակն է «կաշկանդել հեռուստաընկերության աշխատակիցներին՝ հետ պահելով նրանց օկուպացված տարածքներում ծավալվող իրադարձությունների լուսաբանումից»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով