Պակիստանի վարչապետը վերադառնում է Դավոսից Իրանի հետ հարաբերությունների սրման պատճառով |news.am|

news.am: Պակիստանի ժամանակավոր կառավարության վարչապետ Անվաար-ուլ-Հակ Կակարը ընդհատել է մասնակցությունը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին եւ շտապ վերադառնում է Իսլամաբադ։

Ինչպես տեղեկացրել է The News International թերթը, կառավարության ղեկավարը հայրենիք շտապ վերադարձի որոշումը կայացրել է այն պատճառով, որ հունվարի 16-ին Իրանի Զինված ուժերը անօդաչուների եւ հթրիռների օգնությամբ հարված են հասցրել «Ջեյշ ազ-Զոլմ» ահաբեկչական խմբավորման շտաբներին Պակիստանի տարածքում։

Հունվարի 16-ին իրանական Tasnim գործակալությունը տեղեկացրել էր, որ Իրանի ԶՈւ-ն հարված է հասցրել «Ջեյլ ազ-Զոլմ» ահաբեկչական խմբավորման երկու շտաբներին, որոնք գտնվում էին պակիստանյան տարածքում։ Գործողության իրականացման ժամանակ կիրառվել են անօդաչուներ եւ հրթիռներ։ Պակիստանի ԱԳՆ-ն դատապարտել է հարվածը՝ այն անվանելով երկրի օդային սահմանների խախտում, որը կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների։

Հունվարի 18-ին Պակիստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ մի քանի հարվածներ է հասցրել Իրանի Սերավան (Սիստան եւ Բելուջիստանի նահանգ) օկրուգի մի քանի շրջանների՝ հայտարարելով, որ իրենց թիրախը «ահաբեկիչների թաքստոցներն էին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով