Պակիստանի մզկիթում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 90-ի |tert.am|

tert.am: Պակիստանի Փեշավար քաղաքի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 90-ի։ Այս մասին հայտնում է Radio Pakistan ռադիոկայանը։ Մինչ այս հաղորդվում էր ահաբեկչության 72 զոհի մասին։

«Փեշավարում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի, փրկարարական գործողությունը շարունակվում է, իսկ մզկիթի փլատակները մաքրվում են»,- հայտնել է ռադիոկայանը։

Մզկիթում պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի՝ հունվարի 30-ին, աղոթքի ժամանակ։ Ականատեսների վկայությամբ մզկիթում 100-ից ավելի մարդ է եղել։ Փլուզվել է մզկիթի մի մասը և շենքի տանիքը։

Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով