tert.am: Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը կանգնած է մինչև ատամները զինված թշնամու դեմ, որին հասանելի են առաջադեմ զինատեսակները և որին աջակցում են ԱՄՆ-ն, Եվրոպան. այս մասին Նյու Յորքում ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, գրում է Tasnim գործակալությունը:
Նա ընդգծել է, որ չպետք է թույլ տալ, որ Լիբանանը Իսրայելի ձեռքով վերածվի հերթական Գազայի:
«Լիբանանի վրա Սիոնիստական ռեժիմի լայնածավալ հարձակումները մարդասիրական ճգնաժամ են, որոնք տարածաշրջանն ավելի մեծ հակամարտության մեջ ներքաշելու վտանգ են պարունակում։ «Հեզբոլլահ»-ը չի կարող միայնակ կանգնել Իսրայելի դեմ, որին պաշտպանում, աջակցում են արևմտյան, եվրոպական երկրները։ Ուստի մենք պետք է կանխենք Իսրայելի հանցավոր գործողությունները», -ասել է Իրանի նախագահը:
Հիշեցնենք, որ Իսրայելի ինտենսիվ օդային հարվածները հարավային Լիբանանում՝ «Հեզբոլլահ» շարժման թիրախների ուղղությամբ, դարձել են 492 մարդու զոհվելու և 1645-ի վիրավորվելու պատճառ: