factor.am: Հայաստանն աշխատում է «Չոր նավահանգստի» և արդյունաբերական գոտու կառուցման նախագծի վրա, արդեն իրականացվել է «Շիրակի չոր նավահանգիստ» ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորում, այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Գերատեսչությունից հայտնել են, որ ծրագրի իրագործումն ապահովելու նպատակով մշակվել է ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզը, որն այժմ գտնվում է վերջնական քննարկման և հաստատման փուլում։
Factor.am-ը նաև հետաքրքրվել էր՝ արդյո՞ք Երևանը բանակցություններ է վարում «Չոր նավահանգիստ» նախագծի օպերատոր ընտրելու հարցում, եթե այո, ապա ո՞ր ընկերությունների հետ։
Այս հարցերին նախարարությունից պատասխանել են, որ ծրագրի վերաբերյալ մանրամասները կհստակեցվեն ճանապարհային քարտեզի վերջնական հաստատումից հետո։
Հիշեցնենք՝ դեռ հունվարին էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ մինչև տարվա ավարտը ցանկություն կա «Չոր նավահանգիստ» նախագծի և Գյումրիում ինդուստրիալ պարկ կառուցելու համար օպերատոր ընտրել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։