Չորս վիրավորներից մեկը դուրս է գրվել. գիշերվա ընթացքում հրադադարի խախտումներ չեն եղել

Մայիսի 12-ին` ժամը 10:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներից մեկը դուրս է գրվել հոսպիտալից, մյուսի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

«Նույն օրը երեկոյան հակառակորդի կրակի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին ևս վտանգ չի սպառնում»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից նշում են նաև, որ գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, իսկ ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում  հարաբերականորեն կայուն է:

Հավելենք նաև, որ երեկ երեկոյան հակառակորդի կրակի հետևանքով զոհվել է Նարեկ Նորայրի Բաղդասարյանը։ (ծնվ. 2003թ.)։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով