tert.am: Չինաստանի Չունցին քաղաքի «Ցզյանբեյ» միջազգային օդանավակայանում (Հարավ-արևմտյան Չինաստան) մարդատար ինքնաթիռում բռնկում է տեղի ունեցել, ինչի հետևանքով վնասվածքներ է ստացել ավելի քան 40 մարդ: Այս մասին ասվում է օդանավակայանի հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Օդանավում գտնվող բոլոր 113 ուղևորները և անձնակազմի ինը անդամներն ապահով տարհանվել են: Նրանցից ավելի քան 40 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, նրանք տեղափոխվել են բուժհաստատություններ, նրանց բուժօգնություն է ցուցաբերվել», – ասվում է օդանավակայանի հայտարարության մեջ: