Չինաստանի ռազմական ներխուժման դեպքում ԱՄՆ զինված ուժերը կպաշտպանեն Թայվանը․ Ջո Բայդեն |factor.am|

factor.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ռազմական միջամտության կդիմի Թայվանը պաշտպանելու համար, եթե այն ենթարկվի Չինաստանի հարձակման, փոխանցում է The Guardian-ը։ Ելույթ ունենալով Տոկիոյում՝ Ճապոնիա կատարած այցի երկրորդ օրը, Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ի պատասխանատվությունը՝ պաշտպանելու ինքնավար կղզին, որը Չինաստանը համարում է անջատողական նահանգ, է՛լ «ավելի ուժեղացել է» Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո։

Պարբերականը նշում է, որ սա վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ի կողմից Թայվանին աջակցող ամենահզոր հայտարարություններից մեկն է։

«Իրավիճակը հետևյալն է՝ մենք համաձայնել ենք «Մեկ Չինաստանի» քաղաքականությանը, մենք հավատարիմ ենք դրան, և բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել հենց այդ քաղաքականության շրջանակում։

Բայց այն գաղափարը, որ Թայվանը հնարավոր է ուժով գրավել, ուղղակի տեղին չի լինի», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով