«Չեմ մեկնաբանելու, շատ լավ է, չեմ խոսելու»,- ԱԺ միջանցքում լրագրողների հարցերին պատասխանեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Լրագրողները հարցեր էին ուղղել Սիմոնյանին այն մասին, որ Աշոտ Փաշինյանը հերքել է Սիմոնյանի այն հայտարարոեւթյունը, թե հարձակման է ենթարկվել նաև վարչապետի որդին:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը այսօր հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ «իր հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել»:
Ավելի վաղ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Աշոտ Փաշինյանը հարձակման է ենթարկվել։