Չավուշօղլուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ ցանկանում են՝ Ուկրաինայում պատերազմը շարունակվի |factor.am|

factor.am: ՆԱՏՕ-ի կազմում կան երկրներ, որոնք կցանկանային Ուկրաինայում պատերազմի շարունակություն։ Այս մասին հայտարարել է Թուրքիային ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն CNN Türk-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ դաշինքի մի շարք երկրներ ցանկանում են թուլացնել Ռուսաստանին։

Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է, որ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններից հետո Անկարան կարծում էր, թե ռազմական գործողությունները չեն ձգձգվի, սակայն ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների նիստից հետո պարզ դարձավ՝ ինչո՞ւ է պատերազմը շարունակվում։

«Այդպիսի տպավորություն է ստեղծվել ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո, քանի որ կան երկրներ, որոնք ցանկանում են, որ այդ պատերազմը շարունակվի։ Նրանք ցանկանում են, որ Ռուսաստանը շարունակի պատերազմն ու թուլանա»,- հայտարարել է Չավուշօղլուն։

Թուրքական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Ուկրաինան չպետք է դիտարկել որպես «մրցակցության հարթակ»։

Նա ևս մեկ անգամ նշել է, որ Թուրքիան պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ։ Չավուշօղլուն ընդգծել է նաև, որ պարտադիր որոշումները ՄԱԿ-ի կողմից ընդունվածներն են, և Թուրքիան դրանք միշտ կատարում է։ Ըստ նրա՝ Արևմուտքում հասկանում են՝ ինչու իրենք չեն միանում պատժամիջոցներին։

«Կարևոր է, որ մենք շարունակենք մեր դիվանագիտական շփումները երկու կողմերի հետ։ Այստեղ Թուրքիան պետք է։ Մենք մի երկրում ենք, որին երկու կողմն էլ վստահում է»,- ասել է Չավուշօղլուն՝ նշելով, որ Հունաստանն ու Կիպրոսը ԵՄ-ի վրա ճնշում են պատժամիջոցների որոշում ընդունելու հարցում, սական արևմտյան երկրները հասկանում են Անկարայի դիրքորոշումը։


Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով