Չավուշօղլուն ասել է, որ ԱՄՆ-ն Անկարային առաջարկել է S-400-ներ ուղարկել Ուկրաինա |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան հրաժարվել է Ուկրաինա ուղարկել S-400 (C-400) զենիթահրթիռային համակարգերը:

Նախարարի խոսքով՝ Վաշինգտոնն Անկարային առաջարկել է իր հակահրթիռային պաշտպանության համակարգերն ուղարկել Կիև, սակայն մերժում է ստացել։

«Մեզ նույնիսկ առաջարկել են ուղարկել Ուկրաինա, մենք «ոչ» ենք ասել, նման առաջարկներ եղել են»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Անկարայի կողմից Մոսկվայից S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման վտանգ չկա։ Աքարը հավելել էր, որ Թուրքիան գնել է S-400 հակաօդային պաշտպանության համակարգը այն բանից հետո, երբ Վաշինգտոնը չի վաճառել Patriot հակաօդային պաշտպանության համակարգը Անկարային։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով