«Ուրախացա»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին

Ազատության հրապարակում է նաև Ռոբերտ Քոչարյանը։

Նա, անդրադառնալով «Factor TV»-ի հարցին, թե ինչ կասի Արցախի նախագահի հրաժարականի վերաբերյալ, ասաց՝ «Ուրախացա»։ Քոչարյանը, սակայն, չմեկնաբանեց իր պատասխանը։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացվում՝ ի պաշտպանություն Արցախի և Արցախի անկախության օրվա առթիվ։

Հանրահավաքի մասին ավելի վաղ հայտարարել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով