Ուսուցիչները բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍ նախարարության դիմաց |news.am|

news.am: Ուսուցիչները այսօր՝ սեպտեմբերի 12-ին, բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍ նախարարության դիմաց: Նրանք դեմ են նախարարության նոր չափորոշիչներին, խոսքը, մասնավորապես, 2֊րդ, 5֊րդ եւ 7֊րդ դասարանների դասագրքերին է վերաբերում։

Ուսուցիչներից մեկը դժգոհեց նաեւ, որ մատյաններն այժմ էլեկտրոնային տարբերակով է իրականացվում. «Ուսուցիչը գնում է տուն, եւ շարունակում է աշխատել, Սահմանադրությամբ մարդը աշխատում է 8 ժամ, իսկ ուսուցիչը՝ 24: Մեր տան անդամներին մի կողմ թողնենք ու համակարգչով 24 ժամ աշխատենք: Հետ վերադարձրեք մատյանները»:

Ուսուցիչները նաեւ դժգոհ են, որ emis.am-ում հրապարակված մեթոդական ուղեցույցից:

Նախարարության ներկայացուցիչը լսելով ուսուցիչների բողոքները՝ առաջարկեց 10 հոգանոց խումբ ձեւավորել եւ իր հետ բարձրանալ նախարարության շենք:

Գրականության ուսուցչուհի Լիլիթ Օհանյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ ուսուցիչները պահանջում են փակել emis.am-ը եւ անցնել թղթային մատյաններին, որովհետեւ դա, ըստ էության, աշակերտների մոտ կրթության որակը բարձրացնելուն ուղղված չէ.

«Պահանջում ենք, որ ուսուցչին չդնեն ռոբոտի տեղ, նա մարդ է եւ պարտավոր չէ 24 ժամ շարունակ օրն անցկացնել համակարգչի առաջ emis.am-ում լրացնելով: Այսինքն՝ ուսուցչի կատարած ահռելի աշխատանքի դիմաց վարձատրվում է գրոշներով եւ պահանջում են շատ աշխատանք: Մենք բացի գնահատականները էլեկտրոնային հարթակում տեղադրելուց պետք է ամեն օր երբ լրացնում ենք օրվա թեման, պետք է լրացնենք օրվա դասի նպատակը եւ վերջնարդյունքը: Ինչի՞ համար է դա արվում, դա ի՞նչ է տալու աշակերտին կամ ուսուցչին: Մենք առաջարկում ենք վերականգնել թղթային մատյանները»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով