Ուսումնասիրվում են Աշոցքում տեղի ունեցած հորդառատ անձրևի պատճառած վնասները

 Հորդառատ անձրևների պատճառով սելավատարի ջուրը լցվել է Աշոցք համայնքի Մուսայելյան բնակավայրի 4 բնակելի տներ և 1 անասնագոմ։

Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, Շիրակի մարզպետ  Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն աշխատակազմի պատասխանատուների հետ եղել է Մուսայելյան բնակավայրում։

Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի հետ մարզպետի աշխատակազմի պատասխանատուները հանդիպել են բնակիչներին, ծանոթացել իրավիճակին։ Տեղում պարզ է դարձել, որ բնակիչների վնասը մեծ չափերի չի հասել։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բնակիչների կրած վնասների մասին ընդհանուր տեղեկատվություն հավաքելու և մարզպետի աշխատակազմ ներկայացնելու մասով։ Համայնքի ղեկավարը վստահեցրել է, որ կարվի հնարավորը սեղմ ժամկետում սելավատարի տվյալ հատվածը մաքրելու համար։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով