tert.am: Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը միայն կամրապնդի ԵՄ-ն։ Այս մասին մայիսի 11-ին ֆրանսիական առաջատար բուհերի ուսանողների հետ զրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկին մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարի մասին։
«Որքան հասկացա, նա նկատի ուներ, որ Ուկրաինան արժանի է թեկնածությանը, բայց անդամակցության համար պետք է սպասել։ Կարծում եմ, որ «արժանի է» բառը սխալ է, քանի որ Ուկրաինան վաղուց արժանի է ամեն ինչի»,- ասել է նախագահը։
Այս երկակի ցանկությունը պետք է լինի՝ Ուկրաինան, որը ցանկանում է լինել ԵՄ կազմում, ինչպես նաև ԵՄ երկրները, որոնք պետք է ցանկանան տեսնել Ուկրաինան իրենց ընտանիքում»։