Ուկրաինան Մեքսիկայի իշխանություններին խնդրել է ձերբակալել Պուտինին երկրի նախագահի երդմնակալության ժամանակ |factor.am|

factor.am: Մեքսիկայում Ուկրաինայի դեսպանատունը խնդրել է ձերբակալել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա ժամանի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի երդմնակալության արարողությանը, որը նախանշված է հոկտեմբերի 1-ին։ Համապատասխան կոչը հրապարակվել է դիվանագիտական առաքելության ֆեյսբուքյան էջում, գրում է The Moscow Times-ը։

 «Հուսով ենք, որ Մեքսիկայի կառավարությունը տեղյակ է այն փաստի մասին, որ Վլադիմիր Պուտինը ռազմական հանցագործ է, որը կասկածվում է ուկրաինացի երեխաների առևանգման և Ռուսաստան հարկադիր արտաքսման մեջ, ում ձերբակալման օրդեր է տվել Միջազգային քրեական դատարանը, որի իրավասությունը ճանաչում է Մեքսիկան»,- ասվում է հայտարարության մեջ։

Ուկրաինայի դեսպանատունը հույս է հայտնել, որ Մեքսիկան կկատարի իր պարտավորությունները և Պուտինին կհանձնի Հաագայի ՄԱԿ-ի դատական մարմնին։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Մեքսիկայի նախագահ ընտրված Շեյնբաումը սկսել է իր երդմնակալության արարողությանը մասնակցության հրավերներ ուղարկել այլ պետությունների ղեկավարներին։ Հրավերներից մեկն ուղարկվել է Պուտինին։ 

Դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք ՌԴ նախագահն ընդունել է հրավերը և մասնակցելու է միջոցառմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով