aysor.am: Ինչպես արդեն հայտնել ենք Բրյուսելում հանդիպել են Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Դմիտրի Կուլեբան։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան X-ի իր միկրոբլոգում գրել է․ «Ես և իմ հայ գործընկեր Արարատ Միրզոյանը հանդիպեցինք՝ քննարկելու Ուկրաինա-Հայաստան երկխոսության զարգացումն ի շահ մեր ժողովուրդների։
Ուկրաինան հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության օգտին՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի վրա, ինչպես նաև տարածաշրջանային առևտրի և մշակութային նախագծերի զարգացման օգտին՝ Սև ծովից մինչև Կասպից ծով»,- գրել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։