Ուկրաինական կողմից հայտնում են, որ այսօր առավոտյան Ռուսաստանը հրթիռներ է արձակել ուկրաինական քաղաքների վրա, որի հետևանքով զոհվել են 27 խաղաղ բնակիչներ, կան 100-ից ավելի վիրավորներ։
Ուկրաինացի պաշտոնյաների խոսքով՝ հրթիռի հարվածից տուժել է նաև Կիևի մանկական հիվանդանոցը։
Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ արձակվել է ավելի քան 40 հրթիռ։
Ռուսական կողմից հերքում են այս տեղեկությունները՝ նշելով․ «Կիևից հրապարակված բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր հաստատում են ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռի անկման հետևանքով ավերածությունների փաստը, որը արձակվել է քաղաքի ներսում գտնվող զենիթահրթիռային համակարգից»։
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ՌԴ ԶՈՒ-ն հարվածներ է հասցրել ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտների՝ ի պատասխան ռուսական օբյեկտների վրա հարձակման փորձերի։
Լուսանկարում՝ Կիևի մանկական հիվանդանոցը հրթիռի հարվածից հետո/ Reuters.com