Ուկրաինան հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Ադրբեջանից և Ղազախստանից գազի տարանցումը դեպի ԵՄ |tert.am|

tert.am: Ուկրաինան պատրաստ է «Գազպրոմ»-ի հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո Եվրոպա փոխադրել ադրբեջանական, ղազախական և «ցանկացած այլ» գազ, բացի ռուսականից։

Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Եթե Եվրոպայի որևիցե երկիր անհրաժեշտ համարի ստանալ ղազախական գազ, ադրբեջանական կամ այլ գազ, մենք պատրաստ ենք այն փոխադրելու», – նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը չի երկարաձգի «Գազպրոմ»-ի հետ ռուսական գազի տարանցման համաձանագիրը, որի ժամկետը լրանում է տարեվերջին։

Նա նաև ասել էր, որ պայմանագրի ժամկետի ավարտից հետո Ուկրաինան ԵՄ-ի հետ համատեղ որոշում կկայացնի իր տարածքով այլ ընկերությունների գազի տարանցման վերաբերյալ, սակայն մանրամասներ չի հայտնել։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով