factor.am: Ավարտվել է Ուկրաինայի՝ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար հարցաշարի երկրորդ մասի աշխատանքը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունից, փոխանցում է ՈւՆԻԱՆ-ը։
Նշվում է, որ Վլադիմիր Զելենսկին տեսակապի միջոցով զրուցել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ։
«Ես ցույց տվեցի լրացված հարցաթերթիկի երկրորդ մասը, որպեսզի Ուկրաինան ստանա Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ»,- ասել է Զելենսկին։
Փետրվարի 28-ին Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության դիմումը։