Ուկրաինայում պատերազմը կարող է մարդկության զգալի հատվածին դատապարտել սովի և աղքատության․ ՄԱԿ |lragir.am|

lragir.am: Ուկրաինայում պատերազմը կարող է մարդկության զգալի հատվածին դատապարտել սովի և աղքատության, այնպիսի ծավալներով, որոնք նախկինում չեն եղել նախորդ տասնամյակների ընթացքում: Այս մասին Twitter-ում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Ուկրաինայի պատերազմը կարող է մարդկության 1/5-ից ավելին ընկղմել աղքատության, կարիքի և սովի մեջ՝ տասնամյակների ընթացքում չտեսնված մասշտաբով: Պատերազմի և դրա հետևանքների միակ կայուն լուծումն աշխարհի ամենաաղքատ և ամենախոցելի մարդկանց համար խաղաղությունն է», գրել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով