Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը կարող է տևական գործընթաց դառնալ. Պուտին |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը կարող է տևական գործընթաց դառնալ։ Այս մասին նա ասել է ՌԴ նախագահին առընթեր մարդու իրավունքների խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է interfax.ru-ն:

«Ինչ վերաբերում է ՀՌԳ արդյունքների երկար գործընթացին, ապա, իհարկե, սա կարող է երկար գործընթաց դառնալ: Բայց դուք նշեցիք, որ նոր տարածքներ են հայտնվել, սա այնքան նշանակալի արդյունք է Ռուսաստանի համար, սա լուրջ հարց է:

Եվ ի՞նչ թաքցնենք: Ազովի ծովը դարձավ Ռուսաստանի Դաշնության ներքին ծովը: Սրանք լուրջ բաներ են: Դեռևս Պետրոս Առաջինն էր պայքարում Ազովի ծով հասնելու համար», – ասել է նա:

Վլադիմի Պուտինը ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունում լրացուցիչ մոբիլիզացիայի մասին խոսելն իմաստ չունի, դրա կարիքը չկա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով